
Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան նախաձեռնութեամբ եւ Իրանի Իսլ. Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանի ներկայութեամբ երկուշաբթի, փետրւարի 9-ի երեկոյեան Իրանում կրօնական փոքրամասնութիւնների հոգեւոր առաջնորդների, Իսլ. խորհրդարանի պատգամաւորների եւ տարբեր ոլորտների ներկայացուցիչների ներկայութեամբ միջոցառում էր կազմակերպւել Իրանի Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 47-րդ տարեդարձի առիթով:

Այսու տեղեկացնում ենք, որ նախորդ տարիների գեղեցիկ աւանդութեան համաձայն, այս տարի եւս Հովանաւորութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, վերսկսւելու են Աստւածաշնչական սերտողութիւնների լսարանները՝ Ս. Սարգիս, Ս. Գրիգոր Լուսաւորիչ, Սրբ. Թարգմանչաց եւ Սրբ. Վարդանանց եկեղեցիներում, հետեւեալ ժամանակացուցային կարգով՝
-Ս. Սարգիս Առաջնորդանիստ Մայր եկեղեցի (Կենտրոն քաղաքամաս), ամէն երկուշաբթի երեկոյեան ժամը 18:00-ին:
-Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի (Զէյթուն քաղաքամաս), ամէն երեքշաբթի երեկոյեան ժամը 17:00-ին:
-Սրբ. Թարգմանչաց եկեղեցի (Սասուն քաղաքամաս), ամէն չորեքշաբթի երեկոյեան ժամը 18:00-ին:
-Սրբ. Վարդանանց եկեղեցի (Սարդարապատ քաղաքամաս), ամէն շաբաթ երեկոյեան ժամը 17:00-ին:
Լսարանները վարում եւ աստւածաշնչական սերտողութիւնները կատարում է Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդի Օգնական՝ Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանը:
Ս. Սարգիս Առաջնորդանիստ Մայր եկեղեցում աստւածաշնչական սերտողութիւնների լսարարնների բացումը տեղի է ունենալու՝ երկուշաբթի, 16 փետրւարի երեկոյեան ժամը 18:00-ին, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում՝ երեքշաբթի, 17 փետրւարի երեկոյեան ժամը 17:00-ին, Սրբ. Թարգմանչաց եկեղեցում՝ չորեքշաբթի, 18 փետրւարի երեկոյեան ժամը 18:00-ին, իսկ Սրբ. Վարդանանց եկեղեցում՝ շաբաթ, 21 փետրւարի երեկոյեան ժամը 17:00-ին:
Մեր ժողովրդի սիրելի զաւակներին եւ յատկապէս երիտասարդներին հրաւիրում ենք, որ ջանան անպայմանօրէն մասնակցել վերոնշեալ լսարաններին Աստծու խօսքով լիցքաւորւելու եւ հաղորդւելու նաեւ մեր հայրերի հաւատքով:
ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Այսու Թեհրանի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ շաբաթ, 14 փետրւար 2026 թւականը Տեառնընդառաջ է, այսինքը Տօն Քառասնօրեայ Գալստեանն Քրիստոսի ի Տաճարն:
Այս առիթով, հովանաւորութեամբ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի՝ ուրբաթ 13 փետրւար 2026 թւականին, ժամը 16:00-ին, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում կատարւելու է Տեառնընդառաջի հանդիսաւոր նախատօնակ:
Տեառնընդառաջի տօնը տօնն է նաեւ ՀԱՅ ՄԱՆԿԱՆ. այսու մեր սիրելի ծնողներին սիրով հրաւիրում ենք, որ իրենց նորածին երեխաներին այդ օրը՝ ուրբաթ 13 փետրւար 2026 թւականի երեկոյեան եկեղեցի բերեն, որպէսզի յընթացս եկեղեցական արարողութեան՝ նորածինների տաճարը ընծայման խորհրդաւոր կարգը ընդունեն:
Մեր հաւատացեալ ժողովրդին հրաւիրում ենք՝ ներկայ լինելու վերոյիշեալ արարողութեանը եւ հաղորդւելու Տեառնընդառաջի խորհրդով:
Այս առիթով մեր միութիւններին, կազմակերպութիւններին եւ ծնողական խորհուրդներին թելադրում ենք, որ Տեառնընդառաջի առիթով ինչպէս եկեղեցում նոյնպէս միութիւններում եւ դպրոցներում կազմակերպեն աւանդական հրավառութիւն, միաժամանակ բացատրելով տօնի հետ կապւած հրավառութեան իմաստը:
ԴԻՒԱՆ ԿՐՕՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Այսու մեր սիրելի ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ հինգշաբթի, 12 փետրւար 2026 թւականին, ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ ԶՕՐԱՎԱՐԱՑՆ ՄԵՐՈՑ ՀԱԶԱՐ ԵՐԵՍՈՒՆ ԵՒ ՎԵՑ ՎԿԱՅԻՑՆ, ՈՐՔ ԿԱՏԱՐԵՑԱՆ Ի ՄԵԾԻ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՏՕՆՆ Է: Այս առիթով հանդիսաւոր Ս. եւ անմահ Պատարագ է մատուցւելու Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում:
Յայտնենք, որ Սրբոց Վարդանանց Զօրավարաց Տօնը համընկնում է Սարդարապատ քաղաքամասի Սրբոց Վարդանանց Եկեղեցու անւանակոչութեան տօնին:
Արդարեւ, այս առիթով Հովանաւորութեամբ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, հինգշաբթի փետրւարի 12-ին, Սրբոց Վարդանանց եկեղեցում մատուցւելու է հանդիսաւոր Ս. Պատարագ: Օրւայ առիթով պատարագելու եւ յաւուր պատշաճի քարոզելու է Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանը:
Սկիզբ ժամերգութեան՝ ժամը 9:00-ին
Սկիզբ Ս. Պատարագի՝ ժամը 10:00-ին
Քարոզ՝ ժամը 11:00-ին
Մեր բարեպաշտ ժողովրդին սիրով հրաւիրում ենք՝ ներկայ լինելու Ս. Պատարագին եւ հաղորդւելու Վարդանանց Զօրավարաց հաւատքով:
ԴԻՒԱՆ ԿՐՕՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Այսու մեր սիրելի ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ երեքշաբթի, 10 փետրւար 2026 թւականին, տօնն է Սրբոց Ղեւոնդեանց քահանայիցն: Սոյն տօնը` տօնն է նաեւ քահանայութեան, որով եւ քահանայից:
Արդարեւ, այս առիթով Հովանաւորութեամբ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, երեքշաբթի փետրւարի 10-ին, հանդիսաւոր Ս. եւ Անմահ Պատարագ է մատուցւելու Ս. Աստւածածին եկեղեցում: Օրւայ առիթով պատարագելու եւ յաւուր պատշաճի քարոզելու է Արժ. Տ. Խաչատուր քհնյ. Յարութիւնեանը:
Սկիզբ ժամերգութեան՝ ժամը 9:00-ին
Սկիզբ Ս. Պատարագի՝ ժամը 10:00-ին
Քարոզ՝ ժամը 11:00-ին
Մեր բարեպաշտ ժողովրդին սիրով հրաւիրում ենք՝ ներկայ լինելու Ս. Պատարագին եւ հաղորդւելու Ղեւոնդեանց քահանայից նահատակութեան խորհրդով:
ԴԻՒԱՆ ԿՐՕՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Հոջաթ-օլ-էսլամ Ալիռեզա Փանահիանը արձագանքել է իրեն վերագրւող այն տեսանիւթի տարածմանը, որը որոշ շրջանակների կողմից մեկնաբանւել էր որպէս վիրաւորական վերաբերմունք միաստւածային կրօնների, մասնաւորապէս՝ քրիստոնէութեան նկատմամբ։ Նա հրապարակել է բացատրական տեսանիւթ եւ ներողութիւն խնդրել Իրանի քրիստոնեայ համաքաղաքացիներից։

Վերջին օրերին հոջաթօլէսլամ Ալիռեզա Փանահիանի հրապարակային ելոյթներից մէկի ընթացքում ներկաներից մէկը նրան քննադատել է՝ արժոյթի եւ ոսկու գների շարունակական աճի, ինչպէս նաեւ երկրի տնտեսական ծանր իրավիճակի նկատմամբ անտարբերութիւն ցուցաբերելու համար։ Տւեալ հարցադրմանը պատասխանելիս Փանահիանը հնչեցրել է արտայայտութիւններ, որոնք լայն արձագանգ են գտել հասարակութեան տարբեր շրջանակներում։ Մասնաւորապէս, նա նշել է. «…քանի որ մեր մզկիթները դարձել են Օմաւիական եւ դրանից բխող հաւատամքն իրական «կրօն» չէ, այլ քրիստոնէական անհեթեթութիւնն է, որն իսլամացւած է…»։

Կիրակի՝ 2026թ. փետրւարի 1-ին, Հովանաւորութեամբ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի Թեհրանի հայոց թեմի բոլոր եկեղեցիներում, կիրակնօրեայ Ս. եւ Անմահ Պատարագի ընթացքում, յատուկ հանդիսաւորութեամբ ընթերցւեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի Հռչակագիրը՝ 2026 թւականը «Հոգեւոր Կեանքի Վերանորոգման Տարի» հռչակելու կապակցութեամբ:

Շաբաթ՝ 2026թ. յունւարի 31-ին, Հայ Առաքելական Ս. եկեղեցին իր հոգեզմայլ եւ հոգեզւարթ շարականների ու աղօթքների միջոցով, նշեց եւ ոգեկոչեց Ս. Սարգիս Զօրավարի, նրա որդու՝ Մարտիրոսի եւ 14 զինւորների յիշատակը:

ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ
ՀՈԳԵՒՈՐ ԿԵԱՆՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՏԱՐԻ 2026
ՊԱՏԳԱՄ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ