
Յունւարի 19-ին Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանը եւ Իրանի ասորական եւ քաղդէական համայնքների պատգամաւոր Շառլի Էնւիէ Թեքիէն Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով այցելել են Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանին:
Ջերմ մթնոլորտում կատարւած հանդիպման ընթացքում Սրբազան Հայրը իր օրհնութիւնն է փոխանցել եւ խօսւել է ընթացիկ հարցերի մասին:
Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ