
Դեկտեմբերի սկզբին համաձայն մեր եկեղեցու ծիսական օրացոյցի՝ քրիստոնէական եկեղեցու 4-րդ դարի մեծագոյն սրբերից՝ Ս. Մինասի եւ իր նահատակակից ընկերների՝ Եւգրափոսի, Երմոգինէսի, Յովահաննէսի եւ Ալեքսիանոսի յիշատակի օրն է:

Հովանաւորութեամբ եւ ներկայութեամբ Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ նախաձեռնութեամբ՝ Թեհրանի հայոց թեմի եկեղեցիների Եկեղեցական խորհուրդների, այս տարի իւրայատուկ տօնական մթնոլորտում Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու տարածքում, դեկտեմբերի 4-ի երեկոյեան լուսաւորւեց 2026 թւականը խորհրդանշող Ամանորի տօնածառի լոյսերը:

Կիրակի, 7 դեկտեմբեր 2025 թւականին, Թեհրանի հայոց թեմի բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագից յետոյ կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն, 1988 թւին Հայաստանի Սպիտակ քաղաքում աւերիչ եւ աղէտալի երկրաշարժին զոհ գնացած աւելի քան 25 հազար հայորդիների հոգիների խաղաղութեան համար:

Հայ անձնուրաց վետերան Վալոդ Սարգսեանի, յուղարկաւորութեան կրօնական արարողութիւնը կատարւեց հինգշաբթի նոյեմբերի 20-ին, Սրբոց Թարգմանչաց եկեղեցում մատուցւած Ս․ Պատարագից յետոյ, որից յետոյ դին փոխադրւեց Թեհրանի Նոր Բուրաստան գերեզմանատուն եւ ամփոփւեց յատուկ բաժնում:

Նոյեմբերի 15-ին տեղի ունեցաւ Իրան-Իրաք պարտադրեալ ութ ամեայ պատերազմի տարիներին մարտական գործողութիւններին մասնակցած եւ պատերազմի ընթացքում վիրաւորւած հայ ազատամարտիկ Վարուժ Զարգարեանի յուղարկաւորութեան արարողութիւնը՝ ընտանիքի անդամների, հարազատների, հարեւանների, ինչպէս նաեւ հայ համայնքի ազատամարտիկների, նահատակների ու անհետ կորածների ընտանիքների մասնակցութեամբ։

Երեքշաբթի, 2 դեկտեմբեր 2025 թւականին, Թեմական Խորհրդի հրաւէրով եւ մասնակցութեամբ համայնքում աշխատող միութիւնների վարչութեան դիւանների եւ ներկայացուցիչների, խորհրդակցական հանդիպում տեղի ունեցաւ 2026 թւականի Ամանորեայ խրախճանքների եւ ընդհանուր առմամբ ծրագրերի ու ձեռնարկների կազմակերպման առնչւող հարցերի շուրջ։

Այսու մեր թեմի հաւատացեալ ժողովրդին յայտնում ենք, որ երկուշաբթի 8 դեկտեմբեր 2025 թւականին, տօնն է Ս. Մինասի: Ս. Մինասի տօնը համընկնում է Վանաքի Ս. Մինաս եկեղեցու անւանակոչութեան տօնին:
Այս առիթով, նոյն օրը հովանաւորութեամբ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, Ս. Մինաս եկեղեցում տեղի է ունենալու հանդիսաւոր Ս. Պատարագ:
Օրւայ պատարագիչն է լինելու Թեմիս Առաջնորդի օգնական՝ Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանը:
Սկիզբ ժամերգութեան ժամը 9:00-ին
Ս. Պատարագ ժամը 10:00-ին
Քարոզ ժամը 11:00-ին
Հրաւիրում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, ներկայ լինելու կրօնական արարողութեան, եւ հաղորդւելու օրւայ խորհրդով:
ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Շաբաթ, 29 նոյեմբերի 2025 թւականին, մայրաքաղաքի Քարիմխան պողոտայի Նեջաթօլլահի հատւածում բացումը կատարւեց «Ս. Մարիամ» մետրոկայանի՝ Թեհրանի քաղաքապետ Զաքանիի եւ քաղաքային պատասխանատուների ներկայութեամբ։ Բացման արարողութեանը մասնակցել են նաեւ արտասահմանցի հիւրեր եւ շուրջ քսան երկրների դեսպաններ կամ դեսպանատների ներկայացուցիչները:

Թեհրանի հայոց թեմի 17-րդ գումարման Պատգամաւորական ժողովի հերթական նիստը կայացաւ չորեքշաբթի թւականիս նոյեմբերի 26-ին, դոկտ. Սեւակ Հաթամեանի ատենապետութեամբ:

Նոյեմբերի 21-ը տօնն է «Ս. Աստւածածնայ Երից ամաց ի տաճարն ընծայման» եւ տօնն է նաեւ համանուն եկեղեցու անւանակոչութեան: