Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Սեղանի թենիսի եւ շախմատի մրցոյթներ՝ հայկական դպրոցների աշակերտների միջեւ

Կրթական Խորհրդի մարզական յանձնախմբի կազմակերպած տարեկան ծրագրի շրջանակներում, սոյն թւականի դեկտեմբերի 18-ին, տեղի ունեցան սեղանի թենիսի եւ շախմատի մրցոյթներ՝ հայկական դպրոցների տարրական եւ միջնակարգ օղակների աշակերտների մասնակցութեամբ։

Մրցոյթներին մասնակցեցին շուրջ 53 աշակերտներ, ինչն արտացոլում է դպրոցականների աճող հետաքրքրութիւնը մարզական եւ մտաւոր մրցակցութեան նկատմամբ։

Սեղանի թենիսի մրցումները կազմակերպւեցին Հ.Մ.Մ. «Նայիրի» միութեան «Սուքերեան» սրահում, որտեղ մասնակիցները ցուցադրեցին իրենց մարզական վարպետութիւնը։

Նոյն օրը «Մարիամեան» դպրոցի սրահում անցկացւեց շախմատի մրցոյթը, որը մեծ հետաքրքրութիւն առաջացրեց մասնակիցների շրջանում։

Անհատական մրցակցութիւններում աշակերտները տարատեսակ տակտիկական հնարքներ ու մտածողութեան խորութիւն ցուցադրեցին, իսկ յաղթողները պարգեւատրւեցին մեդալներով։

Այս միջոցառումը մէկ անգամ եւս ապացուցեց, որ հայկական դպրոցներում մարզական եւ ինտելեկտուալ պայքարի մէջ մտնելը ոչ միայն զարգացնում է երեխաների ֆիզիկական կարողութիւնները, այլեւ նպաստում է նրանց մտաւոր զարգացմանը։

Սեղանի թենիս

Առաջին տեղ
Լիամ Ասլանեան
«Շանթ» դպրոց

Երկրորդ տեղ
Լիամ Շախմալեան
«Շանթ» դպրոց

Առաջին տեղ
Մոնթէ Զոհրաբեան
«Շանթ» դպրոց

Երկրորդ տեղ
Ադրիան Ազարեանս
«Շանթ» դպրոց

Երրորդ տեղ, միասնական
Արութին Դանիէլեան
«Շանթ» դպրոց
Արնի Վարդանեան
«Շանթ» դպրոց

Առաջին տեղ
Մոնթէ Ինջիլիեան
«Մարիամ» տղ. դպրոց

Երկրորդ տեղ
Թէոդի Շահնազարեան «Սողոմոնեան» դպրոց

Երրորդ տեղ,միասնական
Էրւին Ալեքսանդրեան
«Մարիամեան» դպրոց
Արամէ Մովսիսեան
«Մարիամ» տղ. դպրոց

Առաջին տեղ
Մինելի Ասատրեան «Արարատ» դպրոց

Երկրորդ տեղ
Ալիշիա Յովսէփեան «Արարատ» դպրոց

Շախմատ

Առաջին տեղ
Ադրիան Քեշիշեան
«Շանթ» դպրոց

Երկրորդ տեղ
Փոլին Փերքեր
«Արաքս» դպրոց
Երկրորդ տեղ
Գաբրիէլ Սինանեան
«Մարիամ» տղ. դպրոց

Երկրորդ տեղ
Էմիլի Մարտիրոս Պօղոսեան 7-րդ
«Թունեան» դպրոց

Երրորդ տեղ
Դանիէլ Սինանեան
«Մարիամ» տղ. դպրոց

Առաջին տեղ
Դանի Իսաղուլեան
«Շանթ» դպրոց

Առաջին տեղ
Դիոնթէ Աւանէսեան
«Շանթ» դպրոց

Երկրորդ տեղ
Վիվիեան Աւանէսեան «Արարատ» դպրոց

Երրորդ տեղ
Լանա Բաբախանի
«Արարատ» դպրոց

Թ.Հ.Թ. ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ