Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Քրիստոնեայ պատգամաւորները համատեղ պահանջել են բացատրութիւն՝ Փանահիանից

Վերջին օրերին հոջաթօլէսլամ Ալիռեզա Փանահիանի հրապարակային ելոյթներից մէկի ընթացքում ներկաներից մէկը նրան քննադատել է՝ արժոյթի եւ ոսկու գների շարունակական աճի, ինչպէս նաեւ երկրի տնտեսական ծանր իրավիճակի նկատմամբ անտարբերութիւն ցուցաբերելու համար։ Տւեալ հարցադրմանը պատասխանելիս Փանահիանը հնչեցրել է արտայայտութիւններ, որոնք լայն արձագանգ են գտել հասարակութեան տարբեր շրջանակներում։ Մասնաւորապէս, նա նշել է. «…քանի որ մեր մզկիթները դարձել են Օմաւիական եւ դրանից բխող հաւատամքն իրական «կրօն» չէ, այլ քրիստոնէական անհեթեթութիւնն է, որն իսլամացւած է…»։

Փանահիանի վերոնշեալ արտայայտութիւնները դժգոհութիւն եւ մտահոգութիւն են առաջացրել, յատկապէս՝ երկրի կրօնական փոքրամասնութիւնների շրջանակներում։

Նոյն առիթով «ԱԼԻՔ»-ի լրագրողի հարցմանը պատասխանելով՝ Իրանի Իսլամական խորհրդարանի պատգամաւոր Արա Շահվերդեանը նշեց, որ խորհրդարանի երեք քրիստոնեայ պատգամաւորները համատեղ դիմում են ներկայացրել հոջաթօլէսլամ Ալիռէզա Փանահիանի գրասենեակ՝ պահանջելով, որ նա պաշտօնական բացատրութիւն տայ իր հնչեցրած անպարկեշտ եւ վիրաւորական արտայայտութիւնների կապակցութեամբ։ Սակայն, ինչպէս նշել է պատգամաւորը, (մինչ լուրի պատրաստման պահը) Փանահիանն այդ պահանջին չի արձագանքել։

Արա Շահվերդեանը միաժամանակ տեղեկացրեց, որ պատգամաւորներն իրենց մտահոգութիւնը փոխանցել են նաեւ Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին, ով, ըստ պատգամաւորի, խոստացել է հետամուտ լինել խնդրին եւ այն պահել ուշադրութեան կենտրոնում։

Արա Շահվերդեանը յատկապէս ընդգծեց, որ այս օրերին, երբ սպասւում են միաստւածային կրօնների համերաշխութեան օրակարգով երկխօսութեան հերթական կարեւոր հանդիպումները, նման արտայայտութիւնները չեն համընկնում երկրի ընդհանուր մօտեցումներին եւ պաշտօնական քաղաքականութեանը։ Նա աւելացրեց, որ շարունակելու են գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ պատասխանատու դաշտում գործող անձանց պատասխանատւութեան դաշտ հրաւիրելու ուղղութեամբ։

Լուրը՝ «Ալիք»-ից

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ