Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՆԳՈՒՑԵԱԼ ՎԱՐՈՒԺ ԶԱՐԳԱՐԵԱՆԻ ՀԱԿԻՐՃ ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆԸ՝ ՄԱՀՒԱՆ ՔԱՌԱՍՈՒՆՔԻ ԱՌԻԹՈՎ

Վարուժ Զարգարեանը ծնւել է 1961թ. մարտի 23-ին, մի բարեպաշտ եւ հայկական աւանդոյթներին հաւատարիմ ընտանիքում։

Նրա հայրը՝ Յակոբը եւ մայրը՝ Մահիչը, ունեցել են չորս որդի՝ Վրէժ, Վարուժ, Վարդան եւ Վահիկ։

Հարկ է նշել, որ Վարուժի եղբայր Վարդանը եւս ինչպէս նա, Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի անձնուրացներից էր եւ խիզախօրէն դիմակայել է բասական թշնամուն՝ արժանանալով անձնուրացի բարձր կոչմանը։

Վարուժը իր տարրական եւ միջնակարգ կրթութիւնը ստացել է «Թունեան» հայկական դպրոցում, ապա ընդունւել է արհեստագործական ուսումնարան եւ ստացել դիպլոմ: Դրանից յետոյ որոշ ժամանակ աշխատել է իր հօր հրուշակեղէնի արտադրամասում։

Պատերազմի սաստկացման, ինչպես նաեւ բասական թշնամու հրթիռային եւ օդային յարձակումների ընթացքում Վարուժը զգաց, որ եկել է իր ազգային եւ հայրենասիրական պարտքը կատարելու ժամանակը։ Ուստի Աադ նպատակով 1985 թւականին արձանագրւեց զինւորական ծառայութեան համար եւ ուսումնական շրջանն աւարտելուց յետոյ ուղարկւեց Զահեդան, ապա՝ Սումարի գործողութիւնների գօտի:

Առաքելութիւններից մէկի ժամանակ, ջիպ մեքենան, որի ղեկին էր Վարուժը, ենթարկւեց ականանետի հարւածի եւ շրջւեց: Նա ծանր վիրաւորում ստացաւ ուսի, աջ բազկի եւ գլխի հատւածներում եւ դաշտային բուժարանում ենթարկւեց վիրահատութեան, իսկ մի քանի ամիս անց՝ ապաքինումից յետոյ նա կրկին միացաւ իր մարտական ընկերներին:

Վարուժը աւարտեց իր 25-ամսեայ ծառայութիւնը եւ վերադառնալուց յետոյ կրկին սկսեց աշխատել հրուշակեղէնի արտադրամասում։ 1992 թւականին նա ծանօթանում է օր. Էմիկ Հայրապետեանի հետ եւ ամուսնանալով բախտաւորւում են մէկ զաւակով՝ Էջմինով:

Պատերազմի ծանր տարիներն ու դրանց թողած հետեւանքներն անցնելուց յետոյ ընտանիքը վարում է խաղաղ ու կայուն կեանք մինչեւ 2015 թւական, երբ Վարուժը ենթարկւեց ուղեղային կաթւածի եւ ծանր հիւանդութեան շրջանը անցկացրեց նախ հիւանդանոցում, ապա իր բնակարանում։ Նրա վիճակը աստիճանաբար վատթարացաւ եւ խնամքի ողջ բեռն ընկաւ նւիրեալ կնոջ եւ սիրելի որդու՝ Էջմինի ուսերին։

Այն մարդը, ով պատանեկութեան եւ երիտասարդութեան տարիներին եղել էր Թեհրանի «Արարատ» մարզական ակումբի անդամ՝ ծանրամարտ մարզաձեւում այժմ անգամ ի վիճակի չէր ինքնուրույն քայլել կամ պահպանել հաւասարակշռութիւնը՝ առանց ընտանիքի օգնութեան։

Վարուժը ուժեղ կամք ունեցող եւ վճռական մարդ էր եւ իր նպատակներին հասնում էր ջանասիրութեամբ: Նա մաքրահոգի եւ ազնիւ անձնաւորութիւն էր եւ շրջապատի կողմից սիրւած եւ ընտանիքի ու համեստ կեանքի մեծ սիրահար։

Երկար տարիների տառապանքներից եւ հիւանդութիւնից յետոյ՝ 2025թ. հոկտեմբերի 12-ին, նա հրաժեշտ տւեց կեանքին եւ միացաւ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմից զոհւած իր նահատակ ընկերներին ու զինակիցներին։

Հանգուցեալի թաղման արարողութիւնը տեղի ունեցաւ շաբաթ, 2025թ․ նոյեմբերի 15-ին եւ դին ամփոփւեց Նոր Բուրաստան գերեզմանատան՝ անձնուրացների եւ ազատորդիների բաժնում:

Թող որ հանգուցեալի հոգին հանգչի խաղաղութեան մէջ եւ յիշատակը յաւերժ լինի։

Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների եւ
անձնուրացների արժէքների պահպանման յանձնախումբ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ