Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հոջաթ-օլ-էսլամ Փանահիանը ներողութիւն է խնդրել քրիստոնեայ համաքաղաքացիներին վերաբերող տեսանիւթի կապակցութեամբ

Հոջաթ-օլ-էսլամ Ալիռեզա Փանահիանը արձագանքել է իրեն վերագրւող այն տեսանիւթի տարածմանը, որը որոշ շրջանակների կողմից մեկնաբանւել էր որպէս վիրաւորական վերաբերմունք միաստւածային կրօնների, մասնաւորապէս՝ քրիստոնէութեան նկատմամբ։ Նա հրապարակել է բացատրական տեսանիւթ եւ ներողութիւն խնդրել Իրանի քրիստոնեայ համաքաղաքացիներից։

Փանահիանը շեշտել է, որ տարածւած տեսանիւթը «ներկայացւած է ընտրովի հատւածներով»՝ յաւելելով․ «Մենք՝ մզկիթի մարդիկ, առանձնայատուկ յարգանք ունենք բոլոր աստւածային կրօնների նկատմամբ։ Երբեմն քննադատական խօսքի ընթացքում կարող են արտայայտութիւններ հնչել, որոնք ընկալւում են որպէս կոպիտ խօսք կամ անյարգալից վերաբերմունք»։

Նա յաւելել է. «Եթէ այդ պատճառով որեւէ վիրաւորանք է հասցւել իմ սիրելի քրիստոնեայ համաքաղաքացիներին, անկեղծօրէն ներողութիւն եմ խնդրում եւ յոյս ունեմ, որ նրանք կը ներեն ինձ»։

Իր խօսքում Հոջաթ-օլ-էսլամ Փանահիանը վերահաստատել է իր հաւատը իսլամի եւ քրիստոնէութեան միասնութեան գաղափարին՝ նշելով․ «Ես միշտ հաւատացել եմ իսլամի եւ քրիստոնէութեան միասնութեանը, մեծ յարգանք եմ տածում քրիստոնեաների նկատմամբ եւ սպասում եմ Տէր Յիսուս Քրիստոսի գալստեանը՝ ազատ եւ արդար աշխարհի հաստատման համար»։

Յիշեցնենք, որ օրերս հոջաթ. Փանահիանի հրապարակային ելոյթներից մէկի ժամանակ, նա հնչեցրել էր արտայայտութիւններ, որոնցում վիրաւորական ձեւակերպումներով էր յիշատակւել քրիստոնէութեան մասին:

Լուրը՝ «Ալիք»-ից

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ