
Մեծ ուրախութեամբ տեղեկացնում ենք, որ հայոց ազգային «Արաքս» դպրոցի տեսչուհի՝ Անի Մանուկեանը, Թեհրան նահանգի Ուսումնադաստիարակչութեան կենտրոնի կողմից իրականացւող «Լաւագոյն Հետազօտող Ուսուցիչ» նախագծի շրջանակում, Թեհրան նահանգում զբաղեցրել է պատւաւոր, առաջին տեղը։
Հետազօտական գործունէութիւնը կրթական զարգացման հիմնասիւնն է։
Անի Մանուկեանի հետեւողական, նպատակասլաց եւ նւիրւած աշխատանքը այս ոլորտում էական դեր է ունեցել կրթութեան որակի շարունակական բարելաւման, ինչպէս նաեւ ստեղծարար մտածողութեան խթանման գործում՝ մեր մատաղ սերունդների շրջանում։
Այս առիթով Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի ատենապետ Կարինէ Բալըքճեանը եւ նոյն խորհրդի անդամ, «Արաքս» դպրոցի կապ' Մելինէ Փիեազաքը շաբաթ, դեկտեմբերի 27-ին այցելեցին հայոց ազգային «Արաքս» դպրոց եւ Կրթական Խորհրդի շնորհաւորանքն ու բարեմաղթանքները փոխանցեցին յարգարժան տեսչուհուն' Անի Մանուկեանին։
Թ.Հ.Թ. ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ