Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀՐՇԷՋ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով կատարւած շնորհաւորական այցելութիւնների շարանում՝ երկուշաբթի, 5 յունւար 2026 թւականին, Ազգ. Առաջնորդարան այցելեցին 7-րդ շրջանի մի քանի հրշէջ կայանների պատասխանատուները եւ հրշէջ փրկարարները:

Ազգային առաջնորդարանի դահլիճում հիւրերին դիմաւորեցին Ի. Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դկտր. Արա Շահվերդեանը, Պատգամաւորական Ժողովի ատենադպիր Արտոյտ Զոհրաբեանը, Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, ազգ. առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը եւ Հանրային կապի հոգեւոր խորհրդատու Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանը:

Իրանի Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դկտր. Արա Շահվերդեանը ողջունելով հիւրերին, շնորհակալութիւն յայտնեց ցուցաբերւած ուշադրութեան եւ խոր յարգանքի համար: Նա իր արտայայտութիւններում երախտագիտութեամբ անդրադարձաւ փրկարարական ծառայութեան պատասխանատու եւ անձնւէր առաքելութեանը եւ երախտիքի խօսքեր յայտնելով ընդգծեց փրկարարական ծառայութեան ուսուցումների կարեւորութիւնը:

Պրն. Վարուժ Յովհաննիսեանը Թեմական խորհրդի անունից ողջունելով հիւրերին շնորհակալութեան եւ երախտիքի խօսքեր յայտնեց այցելութեան համար եւ գնահատանքով անդրադարձաւ նրանց նւիրեալ ծառայութեանը:

Առանձին ելոյթներով արտայայտւեցին եւ Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով շնորհաւորեցին յարգոյ հիւրերը եւ իրենց պատրաստակամութիւնը յայտնեցին փրկարարական ծառայութեան ուսուցումներում եւ վերապատրաստման գործում համագործակցելու համար:

Հանդիպման աւարտին հիւրերն այցելեցին Ս. Սարգիս եկեղեցի:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ