Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Կիրակի, 4 յունւար 2026 թւականին՝ Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով, Ազգ. Առաջնորդարան այցելեցին Իսլամական Մոթալեֆէ կուսակցութեան գլխաւոր քարտուղար Մոհամադ Ալի Ամանին, Կենտրոնական վարչութեան անդամ Մոհսէն Մարւիանը, Կուսակցութեան Հանրութեան հետ կապի տնօրէն Փարւանէ Հադիզադէն եւ նրանց ընկերակիցները:

Ազգ. Առաջնորդարանի դահլիճում հիւրերին դիմաւորեցին Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի օգնական՝ Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանը, տօնական օրերի առիթով քաղաքս հիւրաբար գտնւող՝ Հոգշ. Տ. Աբրահամ Աբղ. Ճուլֆայեանը, Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, նոյն խորհրդի նիւթականի պատասխանատու Արին Ալեքսանդրեանը եւ ազգ. առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը:

Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատէհճեանը, Թեմակալ Առաջնորդի ողջոյնները եւ օրհնութիւնը փոխանցելով, շնորհակալութիւն յայտնեց հիւրերին՝ ներկայութեան եւ շնորհաւորանքների համար: Նա իր արտայայտութիւններում նշեց, որ Քրիստոս խորհրդանիշն է արդարութեան, սիրոյ եւ խաղաղութեան, ինչը ցաւօք այս օրերին կը պակասի աշխարհում, իսկ մենք գիտենք, որ բոլոր կրօնների գլխաւոր եւ ամենակարեւոր նպատակն է իրենց հաւատացեալների եւ հետեւորդների սրտերում սիրոյ եւ խաղաղութեան սերմեր սերմանելով, ստեղծեն փոխադարձ սիրոյ հիմքի վրայ խաղաղ ու բարեկեցիկ համայնք։ Նա իր խօսքը շարունակելով անդրադարձաւ Իրանում միաստւածային կրօնների խաղաղ եւ համերաշխ համակեցութեան եւ յայտնեց, որ Իրանը հնագոյն ժամանակներից բազում կրօնների բնօրրան է եղել, որոնց հետեւորդները երկխօսութեամբ ու խաղաղ համակեցութեամբ հետամուտ են եղել մարդկային աւելի բարգաւաճ հասարակութեան կառուցման։ Հայր Սուրբն իր արտայայտութիւնների աւարտին յոյս յայտնեց, որ գալիք տարին համայն աշխարհին եւ յատկապէս Իրանին բերի ամէն տեսակի բարիք եւ օրհնութիւն:

Կուսակցութեան գլխաւոր քարտուղար Մոհամադ Ալի Ամանին եւ Կենտրոնական վարչութեան անդամ Մոհսէն Մարւիանը առանձին ելոյթներով շնորհաւորեցին Նոր Տարին եւ Քրիստոսի Ս. Ծնունդը: Կենտրոնական վարչութեան անդամ Մոհսէն Մարւիանը անդրադառնալով Իմամ Ալիի եւ Քրիստոսի ծննդեան տօնական օրերի զուգատիպութեան նշեց, որ Շիա Իսլամում Յիսուսը կը ներկայացւի որպէս խորապէս բարոյական եւ հոգեւոր կերպար, որը իշխանութիւնը չէր ուզում տիրելու այլ ծառայութեան համար։ Նա եւս իր արտայայտութիւնների աւարտին յոյս յայտնեց, որ գալիք տարին լեցուն լինի լոյսով, հաշտութեամբ, խաղաղութեամբ եւ մարդկային արժանապատւութեամբ։

Հանդիպման աւարտին յուշանւէրներ փոխանակւեցին կողմերի միջեւ:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ