Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԹԵՀՐԱՆԻ ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉՈՒԹԵԱՆ 6-ՐԴ ՇՐՋԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՅՑԸ՝ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Երկուշաբթի, 29 դեկտեմբեր 2025 թւականին, Ամանորեայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով Թեհրանի Կրթադաստիարակչութեան 6-րդ շրջանի միջն. օղակի Ուսումնական հարցերով տեղակալ՝ պրն. Էյնին եւ տարր. օղակի Ուսումնական հարցերով տեղակալ՝ պրն. Եադէգարին շնորհաւորական այցելութեամբ, հանդիպում ունեցան Ազգ. Առաջնորդարանում, որտեղ հիւրերին դիմաւորեցին Թեմակալ Առաջնորդի օգնական Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանը, տօնական օրերի առիթով քաղաքս հիւրաբար գտնւող՝ Հոգշ. Տ. Աբրահամ Աբղ. Ճուլֆայեանը, Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը եւ նոյն խորհրդի անդամ՝ պրն. Հայկ Տէր Մկրտչեանը, Կրթական խորհրդի ատենապետուհի Կարինէ Բալըքճեանը, Ազգ. Առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը եւ «Արաքս» դպրոցի տեսչուհի Անի Մանուկեանը:

Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատէհճեանը, Թեմակալ Առաջնորդի ողջոյնները եւ օրհնութիւնը փոխանցելով, շնորհակալութիւն յայտնեց հիւրերին՝ ներկայութեան եւ շնորհաւորանքների համար: Հայր Սուրբը յայտնեց, որ տօնական օրերին պետական այրերի այցելութիւններն ապացուցում են Իրանի ղեկավարութեան կողմից իրանահայ համայնքի նկատմամբ ունեցած սէրն ու յարգանքը եւ դա հետեւանքն է այն փաստի, որ իրանահայ համայնքը միշտ հաւատարիմ է եղել Իրանին եւ աշխատել է բարգաւաճել ու զարգացնել այս երկիրը եւ այնքան է սիրել այս հողը, որ նոյնիսկ իր զաւակներն է տւել այս օրհնեալ հողի համար: Նա յաւելեց.-«Նոր սերունդի դաստիարակութիւնը մեզանից իւրաքանչիւրի համար նւիրական եւ սուրբ պարտականութիւն է, հետեւաբար Ձեր եւ մեր գործը համատեղ կերպով այս նւիրական աշխատանքն է եւ վստահ ենք, որ համագործակցաբար պիտի կարողանանք մեր դպրոցների մի շարք կարիքները եւ պէտքերը գոյացնել»:

Պրն. Վարուժ Յովհաննիսեանը Թեմական խորհրդի անունից ողջունելով հիւրերին շնորհակալութիւն յայտնեց այցելութեան համար: Նա իր արտայայտութիւններում գոհունակութեամբ անդրադարձաւ կրթադաստիարակչութեան կողմից հայկական դպրոցների նկատմամբ ցուցաբերւած ուշադրութեան եւ ունեցած դրական մօտեցման համար: Կրթական խորհրդի ատենապետուհի Կարինէ Բալըքճեանը նաեւ իր հերթին ողջունելով, մատնանշում ունեցաւ մակապարտէզ-նախակրթարանների եւ դպրոցների համատեղման եւ վերադասաւորման ուղղութեամբ իրականացւող ուսումնասիրութիւններին եւ նշեց, որ նմանօրինակ ծրագրերի գործադրման ընթացքը նոյնպէս կը պահանջի սերտ համագործակցութիւն եւ համատեղ աշխատանք:

Թեհրանի Կրթադաստիարակչութեան 6-րդ շրջանի ներկայացուցիչներն առանձին ելոյթներով բարեմաղթանքներ յայտնեցին Ամանորեայ եւ Ս. Ծննդեան տօնական օրերի առիթով եւ փոխանցեցին Կրթադաստիարակչութեան 6-րդ շրջանի տնօրէն՝ պրն. Մանուչեհր Փարնոյի շնորհաւորանքները` տօնական օրերի առթիւ եւ շուտափոյթ ապաքինում մաղթեցին Թեմակալ Առաջնորդին: Ընթացքում Իրանում կրօնական եւ էթնիկ փոքրամասնութիւնների հազարամեայ խաղաղ գոյակցութիւնն ու ազգային միասնականութիւնը համարւեց Իրանի ազգային ինքնութեան իւրայատկութիւնը եւ նշւեց, որ բոլորիս առաքելութիւնն է կողք կողքի աշխատել եւ նպաստել երկրի առաջընթացին ու զարգացմանը, որի արդիւնաւորման ամենակարեւոր գործօնն է Կրթադաստիարակչական համակարգն ու դպրոցները: Արտայայտութիւններում նաեւ նշեց, որ հայկական դպրոցները միշտ համարւել են գերազանցիկ դպրոցների շարքում, որոնք դերակատար են եղել կրթութեանն առնչւող տարբեր աշխատանքներում, ուստի որեւէ ջանք չի խնայւելու հայկական դպրոցների բարգաւաճման ուղղութեամբ:

Հանդիպման աւարտին, հիւրերին նւիրւեցին «Իրանի հայկական եկեղեցիներ» խորագրով՝ պարսկերէն լեզւով հրատարակւած գիրքը եւ «ارمنیان ایران و نام آوران ارمنی» եւ «کلیسای ارمنی» խորագրով գրքերը:

Նշելի է, որ սոյն հանդիպումից առաջ հիւրերը հանդիպում էին ունեցել նաեւ Իրանի Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի հետ:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ