Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ԳԵՐԱՇՆՈՐՀ Տ. ՍԵՊՈՒՀ Ս. ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆԻ ԱՄԱՆՈՐԵԱՅ ՊԱՏԳԱՄ

Նոր Տարւայ եւ Ս. Ծննդեան ու Աստւածայայտնութեան տօների առիթով, սրտանց ողջունում եւ շնորհաւորում եմ ձեզ սիրելի հայրենակիցներ եւ Աստծուց հայցում բոլորիդ առողջութիւն եւ յաջողութիւն:

Նոր Տարին բոլորիս համար գեղեցկագոյն առիթն է, որ խոնարհաբար մտածենք մեր անցեալ տարւայ իրագործւած եւ չիրագործւած աշխատանքների մասին եւ ըստ այնմ կողմնորոշւենք յառաջիկայ օրերու մեր գործունէութեան համար: Դաւիթ մարգարէի բառերով կը խնդրենք, որ Աստւած նոր սիրտ եւ հոգի տայ մեզ նորոգելով մեր ողջ էութիւնը ի խնդիր նորոգւած կեանքին: Կեանքը, որպէս Աստւածապարգեւ իրողութիւն մեզ յուշում է, որ պէտք է ապրենք ու գործենք Աստծու կամքին համաձայն:

Այսօրւայ փոթորկոտ աշխարհը դժբախտաբար մեզ հեռացնում է մեր կոչումից եւ ինչու չէ նաեւ հաւատքից, հետեւաբար Նոր Տարւայ այս շրջանին մենք բոլորս կոչւած ենք զգաստութեամբ եւ խոհեմութեամբ ապրելու եւ գործելու, որպէսզի 2026 տարին բոլորիս համար լինի առաւել արգասաբեր եւ Աստծոյ շնորհքով եւ օրհնութեամբ ծաղկուն կեանք:

Չմոռանանք մեր հայրենիքը, Հայոց Արցախը եւ ողջ ժողովուրդը որտեղ որ կան:

Աղօթում ենք նաեւ տագնապահար մեր եկեղեցւոյ կեանքի խաղաղութեան համար, որ մեր ողջ պատմութեան ընթացքին եղել է տէր ու պաշտպան մեր ժողովրդին:

Այս խոհերով շնորհաւորում եմ ձեզ սիրելի հայրենակիցներ եւ հայցում Աստւածային օրհնութիւն ձեր բոլորին եւ խաղաղութիւն ողջ աշխարհին:

ՇՆՈՐՀԱՒՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ ԵՒ Ս. ԾՆՈՒՆԴ
ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱՒ,
ՁԵԶ ԵՒ ՄԵԶ ՄԵԾ ԱՒԵՏԻՍ, ԱՄԷՆ.

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ