
Դեկտեմբերի 31-ին, կէս գիշեր անց եւ Յունւար 1-ի առաւօտեան, օրհնութեամբ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի Սուրբ եւ Անմահ պատարագ մատուցւեց Թեհրանի հայոց թեմի բոլոր եկեղեցիներում:
Դեկտեմբեր 31-ի կէս գիշերին, Սուրբ Սարգիս եկեղեցում կրօնական արարողութեան պատարագիչն էր Հոգշ. Տ. Աբրահամ Աբղ. Ճուլֆայեանը: Արարողութեանը նախագահում էր թեմիս առաջնորդի օգնական Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանը:
Ս. եւ Անմահ պատարագի ընթացքին եկեղեցիներում ընթերցւեց Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի Նոր Տարւայ պատգամը:
Ս. Պատարագին տարբեր եկեղեցիներում ներկայ էին թեմի ազգային մարմինների ներկայացուցիչները եւ հաւատացեալ ժողովուրդ:
Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ
View the embedded image gallery online at:
https://www.tehranprelacy.krtakan.ir/9-content-hy/news-hy/4879-2026010301?print=1&tmpl=component#sigProIda43f189bf6
https://www.tehranprelacy.krtakan.ir/9-content-hy/news-hy/4879-2026010301?print=1&tmpl=component#sigProIda43f189bf6