
Այսու տեղեկացնում ենք, որ նախորդ տարիների գեղեցիկ աւանդութեան համաձայն, այս տարի եւս Հովանաւորութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, վերսկսւելու են Աստւածաշնչական սերտողութիւնների լսարանները՝ Ս. Սարգիս, Ս. Գրիգոր Լուսաւորիչ, Սրբ. Թարգմանչաց եւ Սրբ. Վարդանանց եկեղեցիներում, հետեւեալ ժամանակացուցային կարգով՝
-Ս. Սարգիս Առաջնորդանիստ Մայր եկեղեցի (Կենտրոն քաղաքամաս), ամէն երկուշաբթի երեկոյեան ժամը 18:00-ին:
-Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի (Զէյթուն քաղաքամաս), ամէն երեքշաբթի երեկոյեան ժամը 17:00-ին:
-Սրբ. Թարգմանչաց եկեղեցի (Սասուն քաղաքամաս), ամէն չորեքշաբթի երեկոյեան ժամը 18:00-ին:
-Սրբ. Վարդանանց եկեղեցի (Սարդարապատ քաղաքամաս), ամէն շաբաթ երեկոյեան ժամը 17:00-ին:
Լսարանները վարում եւ աստւածաշնչական սերտողութիւնները կատարում է Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդի Օգնական՝ Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանը:
Ս. Սարգիս Առաջնորդանիստ Մայր եկեղեցում աստւածաշնչական սերտողութիւնների լսարարնների բացումը տեղի է ունենալու՝ երկուշաբթի, 16 փետրւարի երեկոյեան ժամը 18:00-ին, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում՝ երեքշաբթի, 17 փետրւարի երեկոյեան ժամը 17:00-ին, Սրբ. Թարգմանչաց եկեղեցում՝ չորեքշաբթի, 18 փետրւարի երեկոյեան ժամը 18:00-ին, իսկ Սրբ. Վարդանանց եկեղեցում՝ շաբաթ, 21 փետրւարի երեկոյեան ժամը 17:00-ին:
Մեր ժողովրդի սիրելի զաւակներին եւ յատկապէս երիտասարդներին հրաւիրում ենք, որ ջանան անպայմանօրէն մասնակցել վերոնշեալ լսարաններին Աստծու խօսքով լիցքաւորւելու եւ հաղորդւելու նաեւ մեր հայրերի հաւատքով:
ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ