ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ԱՌԻԹՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԸՆԾԱՅՈՒՄ

Այսու Թեհրանի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ շաբաթ, 14 փետրւար 2026 թւականը Տեառնընդառաջ է, այսինքը Տօն Քառասնօրեայ Գալստեանն Քրիստոսի ի Տաճարն:

Այս առիթով, հովանաւորութեամբ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի՝ ուրբաթ 13 փետրւար 2026 թւականին, ժամը 16:00-ին, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում կատարւելու է Տեառնընդառաջի հանդիսաւոր նախատօնակ:

Տեառնընդառաջի տօնը տօնն է նաեւ ՀԱՅ ՄԱՆԿԱՆ. այսու մեր սիրելի ծնողներին սիրով հրաւիրում ենք, որ իրենց նորածին երեխաներին այդ օրը՝ ուրբաթ 13 փետրւար 2026 թւականի երեկոյեան եկեղեցի բերեն, որպէսզի յընթացս եկեղեցական արարողութեան՝ նորածինների տաճարը ընծայման խորհրդաւոր կարգը ընդունեն:

Մեր հաւատացեալ ժողովրդին հրաւիրում ենք՝ ներկայ լինելու վերոյիշեալ արարողութեանը եւ հաղորդւելու Տեառնընդառաջի խորհրդով:

Այս առիթով մեր միութիւններին, կազմակերպութիւններին եւ ծնողական խորհուրդներին թելադրում ենք, որ Տեառնընդառաջի առիթով ինչպէս եկեղեցում նոյնպէս միութիւններում եւ դպրոցներում կազմակերպեն աւանդական հրավառութիւն, միաժամանակ բացատրելով տօնի հետ կապւած հրավառութեան իմաստը:

ԴԻՒԱՆ ԿՐՕՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ